copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:26 01-08-2022

Արցախի անկախության օրը նշելը ճիշտ է, այլ հարց է, թե ՀՀ պաշտոնյաները ինչ կարգավիճակով պետք է մասնակցեն այդ միջոցառմանը, որ չխանգարեն խաղաղության գործընթացներին․ Աղազարյան

Հուլիսի 29-ին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ սեպտեմբերի 2-ին «Դիմադրություն» շարժում համահայաստանյան հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում։ Նույն օրը հանրահավաքներ և միջոցառումներ տեղի կունենան նաև Արցախում։

Oragir.news-ը փորձեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ճշտել, թե արդյոք խմբակցության անդամները սեպտեմբերի 2-ին պատրաստվում են այցելել Արցախ։

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, կուսակցության մամուլի պատասխանատու, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեր հեռախոսազանգերի չպատասխանեցին։

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խմբակցությունում չի քննարկվել այդ օրը Արցախ մեկնելու հարցը։

«Կարծում եմ արձակուդի ավարտից անմիջապես հետո այդ հարցը կքննարկենք։ Ես կարծում եմ, որ, միանշանակ, այդ օրը Արցախում պետք է նշվի, որովհետև Արցախի ժողովուրդը հայտարարել է իր ինքնորոշման մասին և հետևաբար երկար ժամանակ այդ կարգավիճակում է։ Ըստ էության՝ Արցախի անկախության օրը նշելը ճիշտ է, թեև մինչև հիմա ոչ մի պետություն չի ճանաչել Արցախի անկախությունը, ինքնորոշումը, բայց բոլոր դեպքերում՝ այդ երևույթը տեղի է ունեցել։ Այլ հարց է, թե այս կամ այն պետությունների ներկայացուցիչները, հատկապես Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյանը ինչ կարգավիճակով պետք է մասնակցեն այդ միջոցառմանը»։

Հարցին, թե ինչ կարգավիճակով ՀՀ պաշտոնյաները պետք է ներկա լինեն՝ Աղազարյանն ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել։

«Դա լուրջ քննարկումների տեղիք պետք է տա ու հետո մենք կորոշենք, թե ինչպես անենք, որ մի կողմից էդ ամենը լինի հավուր պատշաճի և հարգվի Արցախի ժողովրդի ինքնորոշման հետ կապված մեր ժողովրդի մի հատվածի որոշումը, մյուս կողմից էլ պետք այնպիսի քայլեր չկատարվեն, որոնք կխանգարեն այն գործընթացներին, որոնց մեջ մենք այսօր գտնվում ենք, խոսքը խաղաղության գործընթացի մասին է։ Իհարկե մենք ենք որոշում մասնակցել այդ միջոցառումներին, թե ոչ, բայց պիտի քննարկվի այդ հարցը»։

Աղազարյանը նշեց, որ պարբերաբար լինում է Արցախում, սակայն հարցին, թե երբ է վերջին անգամ այցելել Արցախ՝ պատասխանեց, որ ավելի քան մեկ տարի կլինի որ չի եղել Արցախում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին