copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:57 31-07-2022

Կոսովոյի բանակը Սերբիայի վրա կհարձակվի կեսգիշերին․ Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Կոսովոյի ինքնահռչակ Հանրապետության ոստիկանությունը կեսգիշերին գործողություններ կսկսի հանրապետության հյուսիսային հատվածում սերբերի դեմ։

«Կարծում եմ, որ մենք երբեք չենք եղել ավելի ծանր ու բարդ վիճակում, քան այսօր։ Ինչո՞ւ ես սա ասացի: Պրիշտինայի ռեժիմը փորձում է օգտագործել աշխարհում տիրող տրամադրությունները՝ ներկայանալով որպես զոհ»,- ասել է նա։

Վուչիչը հավելել է, որ Կոսովոյի ալբանական ջոկատներն արդեն շարժվել են դեպի Յարինե և Բռնյակի անցակետեր։ Նրանք հավանաբար կկանգնեցնեն սերբական փաստաթղթերով բոլոր անձանց։

Հաղորդվում է, որ հյուսիսային Կոսովոյում, ինչպես 1999 թվականին, եկեղեցիներում և վանքերում անդադար ղողանջում են զանգերը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սերբիան ինքնաթիռներ է տեղափոխում Կոսովոյի հետ սահման։

Տեղական պարբերականները հայտնել են, որ Կոսովոյի ալբանացիները հավաքվել են Կոսովկա-Միտրովիցա քաղաքի կամրջի հարավային հատվածի մոտ։ Այն տանում է դեպի հյուսիսային, սերբական կողմ։ Քաղաքում օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել, սերբերը բարիկադներ են կառուցում ճանապարհի նեղ վայրերում՝ Ռուդարե տեղանքում, Պրիշտինա-Լեպոսավիչ մայրուղու վրա և Զվեջան քաղաքի մոտ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը