copy image url
Ավելին 3 տարի առաջ - 11:21 28-07-2022

ԱՄՆ-ում նախկին հանրապետականներն ու դեմոկրատները նոր կուսակցություն են հիմնել

ԱՄՆ-ում մի քանի հայտնի հանրապետականներ և դեմոկրատներ հայտարարել են նոր կենտրոնամետ քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին, հաղորդում է Reuters-ը:

«Առաջ» անվանումով նոր կուսակցության նախագահներ կլինեն նախկին հանրապետական, Նյու Ջերսիի նահանգապետ Քրիստին Թոդ Ուիթմանը և Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու, ձեռներեց Էնդրյու Յանգը:

Նրանց խոսքով, նոր կուսակցության ստեղծումը այլընտրանք առաջարկելու փորձ է այն ամերիկացիներին, որոնք հիասթափված են հանրապետական ​​և դեմոկրատական ​​կուսակցությունների՝ հասարակության պահանջներին արձագանքելու կարողությունից։

Կուսակցությունը դեռ ծրագիր չունի, սակայն նրա կազմակերպիչներն ասում են, որ այն հանդես է գալու կենտրոնամետ դիրքերից, իսկ հիմնական նպատակներն են ստեղծել «արդար, բարգավաճ տնտեսություն» և «ամերիկացիներին ավելի լայն ընտրության հնարավորություն տալ ընտրությունների ժամանակ, ավելի շատ հավատ աշխատունակ պետության նկատմամբ և ավելի լսելի ձայն՝ երկրի ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելիս»:

Նոր կուսակցության հիմք կդառնան մի քանի հասարակական շարժումներ, որոնք ձևավորվել են վերջին երկու-երեք տարիներին նախկին հանրապետականների և դեմոկրատների կողմից, այդ թվում՝ հանրապետական ​​և դեմոկրատական ​​վարչակազմերի աշխատակիցների կողմից։ Նրանք կարծում են, որ նոր կուսակցությունն ապագա ունի, քանի որ ամերիկացիների ավելի քան երկու երրորդը, որը ռեկորդային թիվ է, կարծում է, որ ԱՄՆ-ում ևս մեկ՝ երրորդ կուսակցության անհրաժեշտություն կա: Մինչև 2024թ.-ի հաջորդ նախագահական ընտրությունները կուսակցությունը ակնկալում է գրանցվել երկրի բոլոր հիսուն նահանգներում և ներկայացնել ինչպես նախագահի իր թեկնածուին, այնպես էլ թեկնածուների՝ իշխանության դաշնային և տեղական մարմիններում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել