copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:47 27-07-2022

Ավտովթար՝ Մարմաշեն-Գյումրի ավտոճանապարհին, կան տուժածներ․ ԱԻՆ

Հուլիսի 27-ին, ժամը 14։13-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խաչմերուկի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարմաշեն գյուղից դեպի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամաս տանող ավտոճանապարհին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ն․ Կ․-ն (ծնված 1971 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Գ․ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ն․ Կ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը