copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:43 27-07-2022

Լիտվան արգելել է պատրիարք Կիրիլի մուտքը երկիր

Լիտվայի իշխանություններն արգելել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մուտքը երկիր, հաղորդում է Delfi-ն։

Ինչպես հայտնել են Լիտվայի ՆԳՆ-ից, Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը հունիսի 23-ին ներառվել է անցանկալի անձանց ցուցակում։ Մուտքի արգելքը կգործի հինգ տարի։

Լիտվայի իշխանությունները պատրիարքին անվանում են Վլադիմիր Պուտինի մտերիմ համախոհը և նրան համարում են ուկրաինական պատերազմի ամենաակտիվ աջակիցներից մեկը։

«Պատրիարք Կիրիլը միտումնավոր ժխտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, արդարացնում է Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները»,- ասվում է նախարարության մեկնաբանության մեջ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում