copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:12 27-07-2022

Պուտինը համագործակցություն է փնտրում «Բայրաքթարներ» արտադրողի հետ. Էրդողան


CNN Türk-ի փոխանցմամբ՝ այս մասին Արդարություն և զարգացում կուսակցության համագումարում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանն իր ելույթում նախ խնդրել է իր զինակիցներին փոխանցել ընտրողներին, որ Թուրքիան հսկայական դեր է խաղացել «հացահատիկային միջանցքի» ստեղծման գործում, ապա խոսել է սպառազինության մասին։

Նա, մասնավորապես, ասել է, որ Պուտինը հետաքրքրություն է ցուցաբերում գործարքի և նույնիսկ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի (թուրքական «Բայքար» ընկերության կողմից արտադրված) ՌԴ-ում գործարանի կառուցման նկատմամբ։

Այլ մանրամասներ Էրդողանը չի հայտնել։ Հայտնի է, որ օգոստոսի 5-ին նա մտադիր է այցելել Մոսկվա։

Միևնույն ժամանակ, Baykar-ը ուկրաինամետ դիրք է գրավում, նրա գործադիր տնօրեն Հալուկ Բայրաքթարը հուլիսի 19-ին ասել է, որ անօդաչու սարքեր չի մատակարարի Ռուսաստանին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում