copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:27 26-07-2022

Կայացել է դեպի Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի հանրային քննարկում

Հուլիսի 26-ին Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում տեղի է ունեցել «Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 3-րդ հանրային քննարկումը: Ներկա են գտնվել Ախուրյանի համայնքապետարանի, շինաշխատանքներն իրականցնող «ԷՄ Ջի դիզայն» ընկերության, ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցները, համայնքի ավագանու անդամներ, բնակիչներ:

Վանական համալիրի տարածքում, նախագծային փուլում նախատեսվում է իրականացնել դիտահարթակի կառուցում, արահետների բարեկարգում, նստարանների ու աղբամանների տեղադրում, պահակակետի կառուցում, եկեղեցիների գեղարվեստական և տարածքի լուսավորման ցանցի անցկացում, մակերևութային ջրերից պաշտպանող դրենաժային համակարգի կառուցում, հիմնական ճանապարհի վերանորոգում, ավտոկայանատեղիի կառուցում, Հեղնար Աղբյուրի բարեկարգման, տաղավարների և սանհանգույցների, թեքահարթակների կառուցում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել

Ձեզ գուցե հետաքրքրի