Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:25 26-07-2022

Այդ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է, որին ժամանակին Դուք դատել եք. Չալաբյանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանին


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստը։

Հանրային գործիչ Ավետիք Չալաբյանն դատավարական նիստի ընթացքում ասաց. «Այստեղ քրեական գործ չկա։ Այստեղ կա խայտառակություն։ Կոնկրետ կա վարչախմբի ղեկավար, որին ի դեպ, դուք ինքներդ ժամանակին դատել եք, ով իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրականացնում է հետապնդում, և այդ ամենն այս դատական նիստի ընթացքում աստիճանաբար բացահայտվելու են։ Մեր իրավապահ համակարգում՝ այսպես ասած գործում է կազմակերպված խումբը, որն ամեն անգամ փոխում է օրենքը կամայական՝ ինձ պահելով կալաքի տակ՝ առանց օրինական ուժի մեջ մտած դատավճիռով։ Սա ֆաբրիկացիա է, որն արվել է ապօրինի ձայնագրությամբ, հազար տեղից մոտաժած, կտրած, իրար կպցրած, կառավարական կայքում հրապարակած, ընդ որում՝ ապօրինի կայքում, որի սեփականատերը վարչապետի օգնականն է, դրա հիմնա վրա որը բացարձակ ապօրինի հիմք է՝ քրեական գործ է հարուցվել, այդ քրեական գործը ամեն ինչը կախված է ընդամենը երկու վկաների նկատմամբ շանտաժով ստացած կիսատ պռատ, իմ աչքի առաջ ստացած ցուցմունքներից, և դրանից հետո՝ բազմաթիվ խախտումներից, ինչ է թե միայն ՝ իմ կալանքը երկարաձգվի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում