Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:36 26-07-2022

Կին ուսանողների համար միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերի կրթաթոշակի մրցույթ է հայտարարվում

Մեկնարկել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթը:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում:
Ծրագրի շրջանակում տարեկան ընտրված 150 կին դիմորդի տրամադրվելու է մինչև 20.000 եվրո կրթաթոշակ` աշխարհի տարբեր բուհերում միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար, ինչպես նաև տարեկան մինչև 20.000 եվրո՝ կեցության ծախսերի համար։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի սեպտեմբերի 30-ն է։
Նախարարությունից տեղեկացնում են, որ ուսանողները կարող են դիմել 2022/23 և 2023/24 ուսումնական տարիների համար:
Հայտ ներկայացնելու մանրամասներին, ինչպես նաև կրթաթոշակային ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
Նշվում է, որ MSCFP-ն իր գործարկումից ի վեր՝ երկու տարվա ընթացքում, արդեն աջակցել է 210 կին ուսանողների՝ 93 անդամ պետություններից, որոնք սովորում են աշխարհի 53 երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել