Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 11:45 26-07-2022

Ֆրանսիայի 90 դեպարտամենտում ջրի օգտագործման սահմանափակումներ են մտցվել երաշտի պատճառով

Շարունակվող երաշտի պատճառով վերջին մեկ օրվա ընթացքում ջրի օգտագործման սահմանափակումներ են մտցվել Ֆրանսիայի ևս երկու դեպարտամենտում, ընդհանուր առմամբ, երկրի եվրոպական հատվածի 96 դեպարտամենտից՝ 90-ում:

Ըստ երկրի շրջակա միջավայրի փոխակերպման նախարարության, 39 դեպարտամենտում ճգնաժամային իրավիճակ է հայտարարվել, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։

Կախված որոշ վայրերում երաշտի աստիճանից՝ տեղական պրեֆեկտների հրամաններով տարբեր մակարդակի սահմանափակումներ են մտցվել՝ սկսած ցերեկային ժամերին այգիները և սիզամարգերը ջրելու արգելքից մինչև ավելի խիստ միջոցներ ինչպես անհատների, այնպես էլ հաստատությունների և ձեռնարկությունների համար:

Խոսքը, ի թիվս այլ բաների, վերաբերում է «ոչ առաջնահերթ ջրառի դադարեցմանը, այդ թվում՝ գյուղատնտեսական նպատակներով»։ Ճգնաժամային իրավիճակում հայտնված դեպարտամենտներում առաջնահերթություն է միայն առողջապահության, քաղաքացիական անվտանգության, խմելու ջրի և սանիտարական մաքրման հետ կապված ջրօգտագործումը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել