copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:21 24-07-2022

Հայաստանի մի շարք համայնքներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 25-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Լանջազատ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Բերդիկ, Հնաբերդ, Այգեստան, Ներքին Դվին, Վերին Դվին, Կանաչուտ, Դեղձուտ, Մրգանուշ, Վարդաշեն, Գետազատ, Աբովյան, Արևշատ, Դիտակ, Ջրաշեն, Նշավան, Բյուրավան, Արևաբույր, Մրգավետ, Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան, Հովտաշեն գյուղերի գազասպառողների, «Արվիկա-Կլասիկ», «Արաշագ», «ԲՈւԱՏ», «Գա-Գա-էտ», «Գազոսֆերա», «Գազ Պրոդուկտ», «Դալար Գազ», «ԷՅՋԻՋԻԼ», «Լիգա», «Կարեն և Ռաֆիկ», «Մայ Արգ», «Շահումյան Գազ», «Ռուբադա», «ՎԿ Գրուպ 5» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ակունք, Նոր Գյուղ, Կոտայք, Մայակովսկի, Արտավազ գյուղերի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն` Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Սանահին» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան, Բաթումի, Ղուկասյան, Լազյան, Խորենացի փողոցներով, Տ.Մեծ պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների։

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Տաշիր քաղաքի, Մեծավան, Նորաշեն, Սարչապետ, Արծնի, Պետրովկա, Սարատովկա,
Միխայելովկա, Մեդովկա, Կրուգլայա Շիշկա, Լեռնահովիտ, Պրիվոլնոյե, Կաթնառատ գյուղերի գազասպառողների, «Վեսնա», «Վահան և Ինգա» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից