copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:56 23-07-2022

Հրդեհների պատճառով հունական Լեսբոսից տարհանել են բնակիչներին

Հունական Լեսբոս կղզու արևելյան հատվածում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է դեպի հայտնի զբոսաշրջային Վատերա լողափ։ Հրդեհի պատճառով արդեն մի քանի տուն է ավերվել։

Հայտնի է դարձել, որ հրդեհը մարելու համար բավարար մարդկային և տեխնիկական ռեսուրսներ չկան, ընդ որում, արդեն մոբիլիզացվել են բոլոր հրշեջներն ու հատուկ տեխնիկան, ներգրավվել են զինվորականներ։ Փրկվել է ինը մարդ, որոնցից մեկը հոսպիտալացվել է։ Նրա վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։

Ավելի վաղ 80 կմ/ժ արագությամբ ուժեղ քամու պատճառով խոշոր հրդեհ էր բռնկվել Աթենքի մերձակայքում գտնվող Պենտելի լեռան տարածքում։ Իշխանությունները տարհանել են չորս շրջանների բնակիչներին, դուրս բերել հիվանդանոցն ու Աթենքի ազգային աստղադիտարանը։

Անցած տարի Հունաստանում անտառային հրդեհների պատճառով ոչնչացել է մոտ 120 հազար հեկտար անտառ և թփուտ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը