copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:54 23-07-2022

Կարանզայի «ջրի ճամփան». հերթական կուլիսային գործընթացն են սկսել․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատերն են փաստում, որ դատաիրավական համակարգում տևական ժամանակ քաոտիկ վիճակ է, իսկ իշխանություններն իրենք էլ դեռ լիարժեք չեն հասկանում, թե ինչ են ցանկանում անել: Մի կողմից՝ խոսում են անցումային արդարադատության հետ կապված որոշակի կտրուկ քայլերի անհրաժեշտության, մասնավորաբար՝ վեթինգի մասին, մյուս կողմից՝ ամեն ինչ ցանկանում են անել, որ համակարգի փոփոխությունները ուղղված լինեն բացառապես Նիկոլ Փաշինյանի և իշխող քաղաքական ուժի շահերը սպասարկելուն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ուղղությամբ հերթական կուլիսային գործընթացն են սկսել։ Նախօրեին հաղորդագրություն տարածվեց, որ Հայաստանում է գտնվում «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) ավագ փորձագետ Ռուբեն Կարանզան։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Կարանզան ՄԻՊ-ից բացի հանդիպել է նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների հետ, ի մասնավորի հետաքրքրվել, թե առաջիկայում ՀՀ Սահմանադրության մեջ ինչ դրույթներ են փոփոխվելու, նաև տվել է համապատասխան ցուցումներ։ Մեր տեղեկություններով, վերջինս Հայաստան է ժամանել, այսպես կոչված, «սորոսական» բլոկի ներկայացուցիչների անմիջական հորդորով ու նախաձեռնությամբ։ Հավելենք, որ սա Կարանզայի հայաստանյան առաջին այցը չէ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի