copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:19 22-07-2022

Լցանավերը սկսել են իրանական նավթը փոխել ռուսականով. Bloomberg

Լցանավերը, որոնք ավելի վաղ իրանական նավթ էին փոխադրում, արդեն 16 ռեյս են կատարել ռուսական նավթով և նավթամթերքով։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Vortexa ոլորտային օպերատորի վերլուծությանը։ Խոսքը ընկերությունների 11 նավերի մասին է, որոնք պատժամիջոցների պայմաններում նավթ փոխադրելու փորձ ունեն արդեն։

«Դիտարկվող նավերից 11-ը, որոնք նախկինում իրանական նավթ էին փոխադրում, ապրիլից բեռնել են ռուսական նավթ և ապրանքներ, ինչն այս ընթացքում կազմում է 16 բեռնում»,- նշում է հում նավթի շուկայի վերլուծաբան Արմեն Ազիզյանը։

Նրա խոսքով, ռուսական նավթ փոխադրող լցանավերի մեծ մասը պատկանում է Aframax դասին (մոտ 730 հազար բարել նավթ տարողությամբ)։ Այնուամենայնիվ, «պատժամիջոցների նավատորմում» կան նաև ավելի խոշոր լցանավեր, որոնք կարող են տեղափոխել մինչև 2 միլիոն բարել:

Լցանավերով նավթի մատակարարումները ասիացի գնորդներին Ռուսաստանին թույլ են տվել հուլիսի առաջին կեսին կրկին մեծացնել նավթի արտահանման ծավալը օրական մինչև 250 հազար բարել (համեմատության համար՝ ապրիլին արտահանվել էր օրական ընդամենը 80 հազար բարել):

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից