Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:17 20-07-2022

Պաշտպանելով օտարերկրյա ներդրումները՝ թաղեցինք տեղական ներդրումները․ Հրանտ Բագրատյան

«Որպեսզի մենք հասկանան՝ դրամը պետք է արժևորվի, չարժևորվի, էքսպերտի հետ ինչ անենք, մենք պետք է հասկանանք՝ տնտեսության հետ ինչ է արվել, իսկ տնտեսության հետ ոչինչ չի արվել վերջին 20 տարում։ Ես ազատ եմ այս մասին խոսելու, որովհետև հանդիպում եմ ունեցել և՛ երկրորդ նախագահի հետ, և՛ երրորդ նախագահի հետ. Փաշինյանի մասին չեմ խոսում։ Ես երկուսին էլ բացատրել եմ՝ ինչ կոպիտ սխալներ են եղել, ինչը պիտի փոխվեր»։ Այս մասին «Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով քննարկաման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։

«Տնտեսությունը պիտի արտադրի սպառում և ներդնում, մեր տնտեսությունը երբեք ներդնում չի արտադրել։ Օտարերկրյա վարկի ներդրումը ներդրում չի այն առումով, որ տնտեսությունը պետք է արտադրի այդ ներդրումը, իսկ դա կարող է լինել կամ չլինել։ Մենք հիմա հասկացանք, որ ամբողջ արևմուտքը, էն, որ ասում է օտարերկրյա ներդրումները պաշտպանեք, մենք, պաշտպանելով օտարերկրյա ներդրումները, թաղեցինք տեղական ներդրումները։ Մեր տնտեսությունում օտարերկրյա ներդրումները պաշտպանելու թեզը արտահայտում էր մի շարք կարևորագույն սխալ խորհուրդներով»,- նշեց Բագրատյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել