Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:03 19-07-2022

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային:

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը եւ կարեւորել տարբեր ոլորտներում ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախատեսվող շինարարության, Երեւանի էներգախնայողության եւ տրանսպորտային համակարգի կառավարման ծրագրերը:

Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ իր վստահությունը հայտնել ՀՀ կառավարությանը՝ հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում: «ՀՀ ֆինանսների նախարարության ու Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ձեւավորված երկարատեւ եւ արդյունավետ համագործակցությությունը հաջողության մեր գրավականն է»,- իր խոսքում նշել է ԵՆԲ ներկայացուցիչը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել պետական պարտքի սպասարկման ռազմավարությանը, մակրոտնտեսական կայունությանը, 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի եւ ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման վերանայված ծրագրերին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից

Ձեզ գուցե հետաքրքրի