copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:30 18-07-2022

Մոսկվայում կոմունալ բնակարանի բնակիչները վեց տարի ապրել են հարևանի դիակի հետ

Մոսկվայում կոմունալ բնակարանի բնակիչները վեց տարի ապրել են հարևանի դիակի հետ՝ փակ սենյակում։ Այս մասին հայտնում է mk.ru պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել Զեմլյանոյ Վալում։ 71-ամյա տղամարդու մումիֆիկացված դիակը պատահաբար հայտնաբերել են հարևանները։ Կոմունալ բնակարանում լարերի հետ կապված խնդիրներ են եղել, և բնակիչները էլեկտրիկ են կանչել՝ այն վերանորոգելու համար։ Երբ վարպետը բարձրացել է սանդուղքի վրա, սանդուղքը երերացել, ընկել է թոշակառուի սենյակի փակ դռան վրա և բացել է այն:

Տղամարդու տանը հարևանները նրան մահացած են գտել բազմոցին: Նրանց խոսքով՝ իրենք մտածել են, որ մոտ վեց տարի առաջ թոշակառուն տեղափոխվել է Կուրսկի շրջան,։ Նրանք դիակի քայքայման հոտ չեն զգացել, քանի որ բնակարանում շատ են ծխել։

Ըստ դատաբժշկական փորձագետների՝ թոշակառուն մահացել է մոտ վեց տարի առաջ՝ սրտանոթային սուր անբավարարությունից։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի