Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:38 18-07-2022

Հայկական, հունական և հրեական սփյուռքների կողմից իրականացվում են «հակաթուրքական արշավներ». Yeni Şafak

Թուրքական իշխանամերձ Yeni Şafak լրատվական կայքը «Ինչո՞ւ թուրքերը սփյուռք չունեն» վերնագրով հոդվածում համեմատել է ԱՄՆ-ում ու Եվրոպայում հայկական, հունական, հրեական սփյուռքների և թուրքականի գործունեությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Հեղինակը նախ իր տեսանկյունից ներկայացրել է 3 սփյուռքների ձևավորման պատմությունը, ապա անդրադարձել դրանց կողմից հաջողությամբ իրականացվող «անթիվ հակաթուրքական արշավներին»:

Այնուհետև անդրադարձ է կատարվել 60-ականներից ի վեր Եվրոպա գաղթած ավելի քան 6 մլն թուրքերի առկայությանը, որոնց մեծամասնությունն ապրում է Գերմանիայում: Նշվում է, որ միայն 2021-ին Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել 18 թուրքական ծագմամբ պատգամավոր, թուրք պատգամավորներ կան նաև Եվրախորհրդարանում, թուրք պաշտոնյաներ կան նաև դաշնության նահանգներում:

Այնուհետև հեղինակը հիշեցրել է, որ չնայած այս պատկերին՝ 2016-ին Գերմանիայի խորհրդարանում (Բունդեսթագ) ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: Օրինագծին աջակցել է թուրքական ծագում ունեցող 11 պատգամավոր, իսկ օրինագծի հեղինակը եղել է Թուրքիայից արտագաղթած Ջեմ Օզդեմիրը:

Ըստ հոդվածագրի՝ նմանատիպ պատկեր է նաև Շվեյցարիայում, որտեղ 2020-ի ընտրություններով խորհրդարան անցած թուրքական ծագմամբ 4 պատգամավոր աջակցեցին նույն թվականին խորհրդարան բերված «Քուրդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը» անվանումով օրինագծին։

Նշվում է, որ գրեթե նույն վիճակն է եվրոպական այլ երկրներում՝ Հոլանդիայում, Բելգիայում, Դանիայում, Ավստրիայում ու Շվեյցարիայում, որտեղ թուրք պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ կան:

«Եթե Թուրքիային վերաբերող հարցերում թուրք պատգամավորները ցանկանում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ ու Թուրքիային դեմ օրինագծերին աջակցություն են ցույց տալիս, նշանակում է, որ այս գործում ինչ-որ բան այն չէ»,- գրում է հեղինակն ու ավելացնում, որ այս հարցի լուծումը հնարավոր է թուրքական պետության ու ժողովրդի, Եվրոպայի թուրքական կազմակերպությունների ղեկավարների, թուրք գործարարների ու սփյուռքի թուրքերի՝ Թուրքիայում բնակվող ազգականների համագործակցությամբ միայն:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել