copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:53 18-07-2022

ԳԹԿ-ն ամփոփել է միասնական քննությունների արդյունքները. առավոտյան կհրապարակվի թափուր տեղերի ցանկը

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը ամփոփել է միասնական քննությունների առաջին ու երկրորդ փուլերի արդյունքները, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Այս պահին բուհերում փակցվում են ընդունելության ցուցակները՝ հրապարակվում են անվճար և վճարովի տեղեր զբաղեցրած դիմորդների անունները: Բուհերն այդ ցանկերը տեղադրում են նաև իրենց կայքերում։

Ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսից, դիմորդները հաղորդագրություն կստանան իրենց էլեկտրոնային հասցեներին:

Հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը մրցույթի լրացուցիչ փուլի հայտագրումն է դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացածների համար: Մրցույթի այդ փուլում դիմորդը կարող է հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իր հանձնած քննություններին համապատասխան: Արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:

Իսկ մինչ այդ հուլիսի 19-ի առավոտյան կհրապարակվի թափուր տեղերի ցանկը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում