copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:38 18-07-2022

Բույսերի պաշտպանության միջոցառումները՝ ՍԱՏՄ առաջնահերթություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն աշխատանքային այցով եղել են Արարատի մարզի մի շարք համայնքներում։ Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ այգիների բուսասանիտարական վիճակին ու առկա խնդիրներին։

ՍԱՏՄ մասնագետները դեռևս գարնանը կատարած այցի ժամանակ մարզի որոշ համայնքներում նկատել էին այգիների աճի վատ ընթացք և չորացման դեպքեր, որոնց կանխարգելման համար կատարվել էին բուսասանիտարական մոնիթորինգ, նմուշառում և լաբորատոր փորձաքննություն։ ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից տրվել էր այգիների վերականգնմանն ուղղված խորհրդատվություն՝ ինչպես ճիշտ մշակության և ագրոտեխնիկայի, այնպես էլ բույսերի պաշտպանության միջոցների կիրառման վերաբերյալ։

Տեսչական մարմնի ղեկավարի այցի ընթացքում պարզ է դարձել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում կատարված աշխատանքները տվել են ցանկալի արդյունք, և այգիները հիմնականում վերականգնվել են։

Գեորգի Ավետիսյանը շփվել է նաև հողօգտագործողների հետ, լսել խնդիրներն ու առաջարկությունները և պատրաստակամություն հայտնել ցուցաբերել հնարավոր աջակցություն տեսչական մարմնի իրավասությունների շրջանակում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ