Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:13 16-07-2022

Շոյգուն հրամայել է ուժեղացնել ԶՈւ գործողությունները Ուկրաինայի բոլոր ուղղություններով

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն հանձնարարել է ուժեղացնել ՌԴ ԶՈՒ գործողությունների ինտենսիվությունը բոլոր ուղղություններով Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության ընթացքում։

ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ Սերգեյ Շոյգուն տեսչական այց է կատարել ռուսական «Հարավ» և «Կենտրոն» խմբավորումներում, որոնք մասնակցում են հատուկ ռազմական գործողությանը։

«Հարավ» խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը, «Կենտրոն» խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը և այլ հրամանատարներ հրամանատարական կետում պաշտպանության նախարարին զեկուցել են ընթացիկ իրավիճակի և մարտական ​​առաջադրանքների կատարման ընթացքի մասին։

Դրանից հետո Սերգեյ Շոյգուն տվել է անհրաժեշտ ցուցումներ։ Պաշտպանության նախարարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նաև Ռուսաստանի հերոսի «Ոսկե աստղ» մեդալներ է շնորհել գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինին և գեներալ-մայոր Էսեդուլլա Աբաչովին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել