Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:17 16-07-2022

Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 17-ին՝ ժամը 17:30-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այս մասին հայտնում են Շարմ հոլդինգից։

Հուղարկավորությունը հուլիսի 18-ին՝ ժամը 13-ին, նույն եկեղեցուց։

Հիշեցնենք, որ մայիսի 17–ից կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է հուլիսի 15-ին դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել է գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին