copy image url
Ներքին 4 տարի առաջ - 08:59 16-07-2022

Դոգը մասնակցելու է Երևանի քաղաքապետի ընտրություններին․ ինչպես է կոչվում ստեղծվող կուսակցությունը

Հանրությանը քաջ հայտնի Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, այս պահին նոր կուսակցություն են ստեղծում։ Ստեղծվող «Հանրային ձայնը» կուսակցության նախագահը լինելու է իրավապաշտպան Արտակ Գալստյանը, իսկ Վարդան Ղուկասյանը լինելու է պատվավոր նախագահ։

Այս մասին Oragir.news-ի ունեցած տեղեկությունը հաստատեց Արտակ Գալստյանը։ Նա ասաց, որ եթե օրենսդրական խնդիրներ չառաջանան, ապա նախընտրական ցուցակը կգլխավորի Վարդան Ղուկասյանը, իսկ եթե նման խնդիրներ լինեն, ապա ինքը՝ Արտակ Գալստյանը, կգլխավորի ցուցակը։

Ամենից շատ դիտված