copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:45 15-07-2022

Արտակ Բեգլարյանը կրթական թեմայով խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված դպրոցականների ավարտական և միասնական քննությունների արդյունքներին և բուհերի ընդունելության գործընթացին:
Ա. Բեգլարյանը հետաքրքրվել է Արցախի ու Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմողների և նրանց քննությունների ցուցանիշներով, մասնագիտական կողմնորոշվածության և այլ առնչակից հարցերով:

«Քննությունների արդյունքները ցուցադրում են հանրակրթության ոլորտի թույլ և ուժեղ կողմերը, և անհրաժեշտ է խորքային վերլուծություն կատարել դրանց հիման վրա՝ վեր հանելու հիմնական խնդիրները և աշխատելու դրանց լուծման ուղղությամբ: Քննությունների արդյունքները, կարծես թե, ընդհանուր առմամբ կրկնում են նախորդ տարիների պատկերը, սակայն հատկապես որոշ առարկայական քննությունների ու կրթական ծրագրերի մասով շարունակական խնդիրներ ունենք, և մենք պարտավոր ենք հիմնարար ու երկարաժամկետ լուծումներ տալ դրանց՝ հիմք վերցնելով Արցախի կարիքներն ու առանձնահատկությունները: Հարկ է ուշադրության տակ պահել քննությունների վերաբերյալ բոլոր ահազանգերն ու մտահոգությունները՝ խուսափելու համար ցանկացած բացթողումից ու սուբյեկտիվ երևույթներից: Առաջիկայում ավելի մեծ թափով ենք աշխատելու կրթական համակարգի բարեփոխումների պլանավորման և իրականացման ուղղությամբ և ես ակնկալում եմ բոլոր կարող անձանց ու կազմակերպությունների արդյունավետ ներգրավումը այդ գործընթացում»,- ասել է պետական նախարարը:

Անդրադարձ է կատարվել քննությունների արդյունավետության բարձրացման, ուսման վարձերի փոխհատուցման, ՀՀ բուհերում նպատակային տեղերի հատկացման և մի շարք այլ հարցերի:

Պետական նախարարը որոշ հանձնարարություններ է տվել պատկան մարմիններին՝ բուհերի ընդունելության գործընթացը պատշաճորեն կազմակերպելու և հետագա բարեփոխումները նախապատրաստելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում