copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:27 15-07-2022

Ռուսաստանից Վրաստան հունիսին փոխանցվել է ավելի քան 230 մլն դոլար

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ այս տարվա հունիսին Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 231,44 մլն դոլար։

Սա գրեթե վեց անգամ բարձր է 2021 թվականի հունիսի ցուցանիշից (39,08 միլիոն դոլար), բայց ավելի ցածր, քան 2022 թվականի մայիսին (այդ ժամանակ Ռուսաստանից փոխանցումները հասան ռեկորդային առավելագույնին՝ 313,9 միլիոն դոլար)։

Վրաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը հունիսին կազմել է 427,35 մլն դոլար։ Երկրորդ տեղում, Ռուսաստանից հետո, մեծ տարբերությամբ, Իտալիան է (35,57 մլն դոլար): Երրորդ տեղում ԱՄՆ-ն է (27,66 մլն դոլար), չորրորդում՝ Հունաստանը (18,82 մլն դոլար), հինգերորդում՝ Ղազախստանը (17,26 մլն դոլար)։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին