Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:55 15-07-2022

Մոպեդները պետք է հաշվառել և վարել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական ունենալու դեպքում. ոստիկանություն

Կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման համաձայն՝ սահմանվել է պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, որոնք ենթակա են պետական գրանցման։

Այդ ցանկում ներառված են նաև մոպեդները։ Մոպեդ է համարվում 50 սմ խորանարդ աշխատանքային ծավալը չգերազանցող ներքին այրման շարժիչ ունեցող կամ երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0,25 կվ-ից ավելի և 4 կվ-ից պակաս առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի առավելագույն արագությունը չի գերազանցում 50 կիլոմետր-ժամը։

Մոպեդին է հավասարեցվում նաև համարժեք տեխնիկական բնութագիր ունեցող կվադրոցիկլը։ Մոպեդ վարելու համար անհրաժեշտ է համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, որը տրվում է 16 տարին լրացած անձին։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ պարեկներն ու ճանապարհային ոստիկաններն այսուհետ առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու վերը նշված խնդիրներին, և օրինազանցները ենթարկվելու են վարչաիրավական ներգործության։
«Հորդորում ենք մոպեդ ունեցող անձանց օր առաջ այն հաշվառել ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներից որևէ մեկում, ինչպես նաև մոպեդը վարել բացառապես համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական ունենալու դեպքում»,- հայտնում են ոստիկանությունից:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում