copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:00 15-07-2022

Հողային բարեփոխումների հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել

Փաշինյանը հողային բարեփոխումների հարցով աշխատանքային խումբ է ստեղծել։ Աշխատանքային խմբի ղեկավարը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է: Խմբում են նաեւ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, արդարադատության փոխնախարար Ա. Հարությունյանը:

Որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝

1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում հողային բարեփոխումների անհրաժեշտության և հայեցակարգային մոտեցումների մասին քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է