Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:20 14-07-2022

Նիստ ԱԻՆ-ում՝ աղետների ռիսկի նվազեցման հարցով

Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի 5-րդ նիստը:

Մասնակցել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ), գործակալության փորձագիտական խմբի (ՃՓԽ) և նախարարության ներկայացուցիչները: Միջոցառումն անցկացվել է ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի գլխավորությամբ:

Ամփոփվել են համատեղ անցկացված միջոցառումների արդյունքները, նաև քննարկվել նախապատրաստվող աշխատանքների ընթացքը, այդ թվում՝ լրագրողների հետ համագործակցության գործողությունների պլանը, որը մշակվելու է մինչև 2022 թ․ հոկտեմբերի վերջ՝ հաշվի առնելով ծրագրի գործողությունները և օգտագործելով լրատվամիջոցների ու լրագրողների հետ կապը:

Կողմերը ստորագրել են հանդիպման արձանագրություն՝ մինչ այս կատարված աշխատանքների և հետագա համագործակցության վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին

Ձեզ գուցե հետաքրքրի