copy image url
Ավելին 4 տարի առաջ - 15:54 13-07-2022

Եվրոպական տիեզերական գործակալությունը դադարեցնում է նախագիծը «Ռոսկոսմոսի» հետ

Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) դադարեցնում է «Ռոսկոսմոսի» հետ ExoMars նախագծի շուրջ համագործակցությունը, հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Յոզեֆ Աշբահերը։ «Հանգամանքները, որոնք հանգեցրել են դրան, Ուկրաինայում հակամարտությունն է և այդ կապակցությամբ ընդունված պատժամիջոցները»,- պարզաբանել է նա։

Ի պատասխան՝ «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը խոստացել է հանձնարարել Միջազգային տիեզերակայանի ռուսական անձնակազմին նույնպես դադարեցնել աշխատանքը ESA-ի հետ։ Բացի դրանից, «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ինքնուրույն իրագործել ExoMars նախագծի իր մասը կամ դրանում ներգրավել «բարեկամ» երկրների գործընկերներին։

ExoMars-ը ESA-ի և «Ռոսկոսմոսի» համատեղ առաքելությունն է՝ Մարսն ուսումնասիրելու համար: Ծրագրի շրջանակներում առաջին տիեզերանավը արձակվել է 2016 թվականին Բայկոնուր տիեզերակայանից «Պրոտոն-Մ» հրթիռակրով:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում