copy image url
Ավելին 4 տարի առաջ - 09:14 13-07-2022

Հիթրոու օդանավակայանը ավիաընկերություններին խնդրել է դադարեցնել ամառային թռիչքների տոմսերի վաճառքը

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը խնդրել է ավիաընկերություններին դադարեցնել ամառային թռիչքների տոմսերի վաճառքը, քանի որ իր անձնակազմը չի հասցնում սպասարկել մեծ թվով ուղեւորների։ Այդ մասին գրում է The Guardian-ը։

Հիթրոուն հայտարարել է, որ օդանավակայանը չի կարող ընդունել օրական ավելի քան 100 հազար ուղևոր: Վերջին օրերին, սակայն, շատ է լինում մեկնողների թիվը, ինչի պատճառով օդանավակայանը, ըստ նրա ղեկավարության, ունենում է ժամանակաշրջաններ, երբ «սպասարկումն իջնում ​​է անընդունելի մակարդակի»։ Սա հանգեցնում է թռիչքների հետաձգման կամ նույնիսկ չեղարկման և ուղեբեռի կորստի:

Ամառվա սկզբից Եվրոպայի շատ օդանավակայաններ լուրջ դժվարությունների են բախվում անձնակազմի սղության պատճառով։ Դրանք հանգեցնում են հազարավոր չվերթների հետաձգման և չեղարկման։ Տասնյակ հազարավոր ուղևորներ ուշանում են թռիչքներից՝ ստուգումների ժամանակ գոյացած հսկայական հերթերի պատճառով։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում