copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:51 12-07-2022

Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման մրցույթը կայացած է․ պարզաբանում

Մարզի բնակիչների կողմից Բագրավանի ճանապարհ փակելու և նրանց պահանջների վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հ-75, Մ-9- Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+300- կմ 60+200 ճանապարհահատվածի հիմնանորոգման մրցույթը կայացած է, առկա է հաղթող կազմակերպություն, իսկ հինգշաբթի օրը կայանալիք Կառավարության նիստում գումար կտրամադրվի շինաշխատանքները սկսելու համար։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Այսինքն՝ մոտ ժամանակներս արդեն նշված ճանապարհահատվածում շինարարական աշխատանքները կմեկնարկեն։

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի գլխավորությամբ աշխատակիցները եղել են նշյալ հատվածում։

Քաղաքացիներին տրվել է սպառիչ պատասխան։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը