Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 00:11 12-07-2022

Այս մարդիկ զուտ նստում և թեզեր են մշակում աստղերին նայելո՞վ․ Արմեն Գրիգորյանը՝ ընդդիմության հայտարարություների մասին

«Ընդհանրապես հարաբերությունների կարգավորման կոնտեքստում սա մի կարևոր քայլ է, մամուլի հաղորդագրության մեջ ինչ նշված է՝ դրանք մանրամասն քննարկվել են»։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հետախոսազրույցին։

Անդրադառնալով Ղազարյանի այն դիտարկմանը, որ ընդդիմությունը ևս պատրաստ է թուրքերի հետ հարաբերությունները նորմալացնել, բայց մտահոգությունը թուրքերի նախապայմաններն են, Գրիգորյանն ասաց.«Ինչ նախապայման, Ռուբինյան- Քըլըչ հանդիպումից հետո բոլոր մամլո հաղորդագրություններում նշվել է, որ հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանի, ես չգիտեմ ընդդիմությունը որտեղից է նման հայտարարություն տարածում»։

Անդրադառնալով ընդդիմության այն դիտարկամանը, որ Հայաստանը արդեն նախապայմաններն արել է Գրիգորյանն ասաց.«Դա ևս կեղծ լուր է, ես կարող եմ ասել, որ այդպիսի նախապայման չկա և չի քննարկվում, ես կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները քննարկվում են առանց նախապայմանների և հրապարակային հաղորդագրությունները արտացոլում են ամբողջությամբ արտացոլում են այն կոնտեքստը, որը քննարկվում են երկկողմ հարաբերություններում։

Հայաստանը հայտարարել է, որ միջանցքը իր համար կարմիր գիծ է, և՛ Մոսկվան, և՛ Բրյուսելը վերջին մեկ տարվա ընթացքում հայտարարել են, որ հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանի, ես չգիտեմ ընդդիմությունը որտեղից է նման հայտարարություն տարածում։ Ընդդիմության կողմից առաջ քաշված թեզերը կարդալիս ակամայից հարց է առաջանում․ այս մարդիկ զուտ նստում են տեսություններ կամ թեզեր մշակում՝ պարզապես աստղերին նայելո՞վ»։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել