Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:15 11-07-2022

Սերգեյ Չիչոյանը տեղափոխվել է ԲԴԽ նախագահի աշխատասենյակ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը տեղափոխվել է ԲԴԽ նախագահի աշխատասենյակ։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։

Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ 2021 թ․ ապրիլին կասեցվեցին Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները և ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գագիկ Ջհանգիրյանը, շատ չանցած՝ տեղեկություններ տարածվեցին, որ Ջհանգիրյանը կոտրել էր նախագահի սենյակի կապարակնիքը, դուռը բացելու համար կանչել է ընթերականերին, հայտարարել, թե «ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք, ոնց ուզում եք», և մեխանիկական ուժ կիրառելով՝ բացել է տվել դուռը։

Մինչդեռ քանի որ Վարդազարյանի նկատմամբ այդ օրերին քրեական հետապնդում էր իրականացվում, նրա աշխատասենյակը կապարակնքված էր ու փակ։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ԲԴԽ-ն դադարեցրել էր ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված էին) Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Հայտնի ձայնագրության հրապարակումից հետո՝ հուլիսի 1-ին, հրաժարական ներկայացրեց նաև ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Հուլիսի 4-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունը արդյունք չէր տվել ,և մինչ այս պահը նախագահի լիազորությունները տարիքային առաջնահերթությամբ պայմանավորված՝ կատարում է տարիքով ավագ Սերգեյ Չիչոյանը։ Այս պահին ԲԴԽ-ում 3 թափուր տեղ կա, որոնցից 1-ը դատավոր անդամի, 2-ը՝ գիտնական անդամի։

ԲԴԽ-ից ասում են, որ դեռ հստակ չէ, թե խորհրդի անդամները երբ են կրկին վերադառնալու նախագահի ընտրությանը հարցին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել