Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:14 11-07-2022

Լա՛վ նայեք այս քարտեզին. սա սադրա՞նք է, թե՞ իրական նպատակ. Հունաստանի վարչապետը՝ «Գորշ գայլերի» առաջնորդին

Թուրքիայում գործող ազգայնամոլական «Գորշ գայլերի» կազմակերպության կամ այլ կերպ ասած՝ Գաղափարապաշտների ակումբների կրթության և մշակույթի հիմնադրամի նախագահ Ահմեդ Յիղիթ Յըլդըրըմի կողմից երեկ հրապարակված լուսանկարը Անկարա-Աթենք հարաբերություններում դարձել է հերթական լարվածության պատճառ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Լուսանկարում Յիղիթ Յըլդըրըմը «Գորշ գայլերի» առաջնորդ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ է, իսկ նրանց ձեռքում քարտեզ է՝ «Մեր ազգային ուխտը՝ ծովերում» վերտառությամբ։ Քարտեզում հունական մի շարք կղզիներ ներկված են կարմիր գույնով՝ այնպես, ինչպես ներկված է Թուրքիայի տարածքը։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խիստ բացասական է արձագանքել այդ քարտեզին։

«Լավ նայե՛ք այս քարտեզին։ Կրետեն, Հռոդոսը, Լեսբոսը, Քիոսը, Սամոսը՝ բոլորը կլանված են Թուքիայի կողմից։ Սա ծայրահեղականների տենդային պատրա՞նքն է, թե՞ Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը։ Մեկ այլ սադրա՞նք է, թե՞ իրական նպատակ։ Նախագահ Էրդողանը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը իր կոալիցիոն կրտսեր գործընկերոջ վերջին խեղկատակությունների վերաբերյալ»,- գրել է Միցոտակիսը՝ Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակելով այդ լուսանկարը:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել