copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:53 11-07-2022

ՔՊ-ականները պատրաստվում են դիմել ՍԴ՝ ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով

Հուլիսի 14-ին Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է ընդդիմադիր 2 խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ: Պատրաստվում են մանդատից զրկել բոլոր ընդդիմադիրներին՝ բացի «անկախ» պատգամավորներ Իշխան Զաքարյանից և Թագուհի Թովմասյանից:

Ավելի վաղ իշխանականները ընդդիմադիր պատգամավորներին զրկել էին իրենց պաշտոններից․ Իշխան Սաղաթելյանին՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, Վահե Հակոբյանին՝ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Հիշեցնենք, որ այսօր Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ հնարավոր է՝ շուտով ԱԺ-ում իմփիչմենտի գործընթաց սկսեն, իսկ մանդատները վայր դնելու մասին դեռևս չեն մտածում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին