Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 13:48 08-07-2022

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է հուլիսի 8-ին իր դեմ կատարված մահափորձից հետո, հաղորդում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցչի խոսքով, Աբեն մահացել է Նարա պրեֆեկտուրայի հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր մահափորձից հետո։

Սինձո Աբեի վրա հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 8-ի առավոտյան Նարա քաղաքում՝ փողոցային ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը վիրավորվել է և անգիտակից վիճակում հոսպիտալացվել։ Պրեֆեկտուրայի հրշեջ վարչությունը հաղորդել է, որ Ճապոնիայի նախկին վարչապետի «սրտի և թոքերի կանգ է արձանագրվել». երկրում այսպես են անվանում կլինիկական մահը, որը փրկարարները չեն կարող հաստատել, դա կարող է անել միայն բժիշկը։

Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին, որը նախկին վարչապետի եղբայրն է, ասել է, որ բժիշկները փորձել են փրկել Աբեին արյան փոխներարկման միջոցով։

Մահափորձ իրականացնողը Տեցույա Յամահամի անունով 41-ամյա ճապոնացի է, որը ծառայել է Ճապոնիայի ռազմածովային ուժերում։ Ձերբակալվածն ասել է, որ «դժգոհ է» եղել քաղաքական գործչից և «ցանկացել է սպանել նրան»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը