Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:28 07-07-2022

Մոսկվան վերահսկում է Ուկրաինայի վարելահողերի գրեթե մեկ քառորդը. ՆԱՍԱ

ՆԱՍԱ-ն, որն ուսումնասիրել է Ուկրաինայի արբանյակային պատկերները, գնահատել է, որ փետրվարի 24-ին լայնածավալ ներխուժման սկզբից ռուսական բանակի կողմից գրավված տարածքը կազմում է երկրի գյուղատնտեսական հողերի մոտ 22%-ը։

Ուկրաինան համաշխարհային շուկա հացահատիկի և սննդային յուղերի հիմնական մատակարարներից է։ Այն արտադրում է աշխարհում վաճառվող արևածաղկի ձեթի գրեթե կեսը, գարու 17%-ը և եգիպտացորենի 12%-ը։

Սակայն օկուպացված տարածքում արտադրված արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, իսկ մնացած տարածքից արտահանումն անհնար է շարունակվող ռազմական գործողությունների և Սև ծովի ջրային տարածքում ականապատման պատճառով, այդ թվում՝ Օդեսան, որն Ուկրաինայի ամենամեծ բեռնափոխադրման նավահանգիստն է։

Ընդհանուր առմամբ, սա կարող է լուրջ ազդեցություն ունենալ սննդի համաշխարհային պաշարների վրա, զգուշացնում է ՆԱՍԱ-ն, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի գների բարձրացման: