Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:42 07-07-2022

Կառավարությունը բյուջեից կփոխհատուցի Գագիկ Ծառուկյանի խաղատան՝ «Շանգրի լա»-ի կուտակած 4.2 մլրդ դրամ տուգանքը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում որոշեց բյուջեի միջոցներից փոխհատուցել Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատան՝ «Շանգրի լա»-ի կուտակած 4.2 մլրդ դրամ տուգանքը:

«Քովիդի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության շրջանակներում պարետի 2020 թվականի մարտի 23-ի թիվ 13 որոշմամբ ՀՀ ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել էր տնտեսական գործունեության առանձին տեսակներով, այդ թվում՝ խաղատնային գործունեություն ծավալը»,- ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը:

Նրա խոսքով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը խաղատունը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակը 1.3 մլրդ դրամի չափով:

Ըստ փոխնախարարի՝ ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 350-Ա հրամանով «Օնիրա Քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել տարեկան պետական տուրքը չվճարելու հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցնելու հիմք հանդիսացող երկրորդ խախտումը թույլ տալու ուժով:

Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն պատկանում է «Մուլտիգրուպ»-ին և որոշմամբ ընկերությանը հնարավորություն է տրվում այս տարվա հոկտեմբերից գործունեությունն սկսել մաքուր էջից, առանց տուգանքների, որպեսզի բյուջեն տարեկան 5 մլրդ դրամ չկորցնի: Բանն այն է, որ, ըստ նրա, խաղատունը տուրքը չի վճարել, քանի որ չի աշխատել, և եթե շարունակվի դատական գործընթացը, ապա պետությունը դրանից միայն կտուժի:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ