copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:30 07-07-2022

Ինչու Փաշինյանը չէր գնացել Բրյուսովի միջոցառմանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտներին ավարտական դիպլոմներ էին հանձնում։ Բայց այս տարի նոր ավանդույթ հիմնած Նիկոլ Փաշինյանն այս արարողությանը ներկա չէր։ Հիշեցնենք, որ նա ներկա էր նախորդ երկու նման արարողություններին․ մեկը՝ Երեւանի պետական համալսարանի ավարտական միջոցառմանը, մյուսը՝ Պոլիտեխնիկական համալսարանի:

Ավելին՝ պոլիտեխնիկում իսկական դիմակահանդես-շոու էին կազմակերպել, որին հրավիրված անձինք՝ Տիգրան Ավինյանը, Վահրամ Դումանյանը, բուհի ռեկտորը եւ այլք, գունագեղ պատմուճաններով էին զարդարվել, ինչը համացանցում աժիոտաժ առաջացրեց, ծաղրուծանակի տեղիք տվեց։ Հավանաբար դա է պատճառը, որ Փաշինյանը Բրյուսովի անվան համալսարանի միջոցառմանը չէր գնացել, իսկ հյուրերն էլ այս անգամ արտառոց զգեստներ չէին հագել։ Նորմալ պաշտոնյաների տեսք ունեին։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի