copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:05 07-07-2022

Իրանում օտարերկրյա դիվանագետների են ձերբակալել՝ լրտեսության կասկածանքով

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լրտեսության կասկածանքով մի քանի օտարերկրյա դիվանագետի է ձերբակալել, այդ թվում՝ Իրանում Մեծ Բրիտանիայի առաքելության ղեկավարի տեղակալին։ Այս մասին հաղորդում է Young Journalists Club-ը։

Գործակալության տվյալներով, դիվանագետները փորձել են հողի նմուշներ վերցնել այն վայրից, որտեղ անցկացվել են ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրթիռային զորավարժությունները։

Հոդվածում նշվում է նաև, որ կասկածյալներին հետևել են անօդաչու թռչող սարքի գնությամբ։