copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:47 06-07-2022

Ձերբակալվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք, այդ թվում՝ «օրենքով գողեր»

ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, ինչպես նաև մի շարք անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու վերաբերյալ:

Բավարար հիմքերի առկայության պայմաններում դեռևս 2022 թ. ապրիլի 7-ին համապատասխան հոդվածներով հարուցվել էր քրեական գործ:

Քրեական վարույթի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության համակարգմամբ ՀՀ քննչական կոմիտեի և ԱԱԾ աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «օրենքով գող» Ս.Ա.-ն ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որոնց միջոցով տարբեր անձանց տվել է հանձնարարություններ, զբաղվել մասնավոր հարցերի լուծմամբ:

Բացի այդ, Ս.Ա.-ն քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմա­նած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ խմբավորման հետապնդած նպատակ­ների իրականացման համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցած և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով, կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոց­ների հավաքագրումը և տնօրինել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, այսպես կոչված, որպես «օբշակ» հավաքագրված գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի 2022 թ. հուլիսի 6-ի որոշումներով քրեական ենթամշակույթի հանցակազմերով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 3-ը՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք են, այդ թվում 2-ը՝ այսպես կոչված, «օրենքով գող»:

6 անձ ձերբակալվել է, կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 180.000 ԱՄՆ դոլար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը