copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:18 06-07-2022

Չի կարելի ԱԺ-ն նման վիճակում դնել, մեր վարկին ա խփում. ՔՊ-ական պատգամավորը դժգոհ է

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված 23 հարց, որի համար նախատեսված է երեք օր։

ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթի ընթացքում ասաց. «Ճիշտ չի, 23 հարց ենք քննակում, 15-ը առաջին ու երկրորդ ընթերցմամբ մի օրում քննարկելը, ես գտնում եմ, որ այս պրակտիկան պետք է դադարեցվի, չի կարելի ԱԺ-ն նման վիճակում դնելու։ Ես չեմ պատկերացնում՝ ինչպես ենք մենք երեք օրում 15 հարց քննարկելու, ուսումնասիրելու, առաջարկություններ ներկայացնելու։ Սա ուղղակի խորհրդարանի աշխատանքները չի խրախուսում և մեր վարկին ա խփում, ես խնդրում եմ, որ հետագայում խորհրդարանը խուսափի նման պրակտիկայից»։