copy image url
Ավելին 4 տարի առաջ - 11:55 03-07-2022

Մոսկվայի բնակչուհին ամուսնու հաշվից 6 միլիոն ռուբլի է հանել՝ դավաճանության համար վրեժ լուծելու նպատակով

Մոսկվայի բնակչուհին ամուսնու հաշվից 6 միլիոն ռուբլի է հանել, որը նախատեսված էր հիփոթեքային վարկի մարման համար, հաղորդում է Baza Telegram-ալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ, ամուսինները տևական ժամանակ ընդհարված են եղել, սակայն պաշտոնապես չեն բաժանվել։ Երբ տղամարդն ընկերուհու հետ մեկնել է Նալչիկ հանգստանալու, կինը վերցրել է հին լիազորագիրը և գնացել բանկ։ Նա ամուսնու հաշվից 6 միլիոն ռուբլի է հանել, որը խնայել էին բնակարանի վաճառքից և առանձնացրել հիփոթեքը վճարելու համար։

Հասնելով Մոսկվա, տղամարդը փորձել է կնոջը համոզել վերադարձնել հանված գումարը, սակայն կինը հրաժարվել է։ Արդյունքում տղամարդը մնացել է առանց փողի և չի կարողանում բանկային վճարումներ անել։ Կնոջ հերթական մերժումից հետո տղամարդը դիմել է իրավապահ մարմիններին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից