Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:49 03-07-2022

Լուկաշենկոն բացատրել է, թե ինչու է Պուտինի հետ քննարկել միջուկային զենքը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը և իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը որևէ մեկին շանտաժի չեն ենթարկում միջուկային զենքով։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք, Ռուսաստանի նախագահը և ես, չենք պատրաստվում որևէ մեկին շանտաժի ենթարկել, հատկապես միջուկային զենքով»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով, Պուտինի հետ վերջին բանակցությունների ժամանակ այս թեման բարձրացվել է ԱՄՆ-ին ուղղված «իրենց միջուկային զենք բերելու» Լեհաստանի խնդրանքից հետո։

«Ես Ռուսաստանի նախագահին ասացի. ինչո՞ւ ենք ձևացնում, թե ոչինչ տեղի չի ունենում։ Մենք երկար խորհրդակցեցինք և եկանք եզրակացության, որ 24 ժամվա ընթացքում պետք է պատրաստ լինենք նրանց հայելային պատասխան տալուն։ Դրա համար մենք պետք է պատրաստվենք, և մենք կպատրաստվենք»,- ամփոփել է Բելառուսի նախագահը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Պուտինը Լուկաշենկոյի հետ զրույցում չի խոսել Բելառուսի զինված ուժերին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ փոխանցելու մասին։ Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն ընդգծել է, որ «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերը փոխանցվելու են ինչպես սովորական, այնպես էլ «միջուկային» տարբերակով։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից