copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:12 02-07-2022

Օդանավակայանում քարտով վճարում իրականացնելու հնարավորություն չկա

«Արմենիա» միջազգային օդանավակայանում քարտով վճարում իրականացնելու հնարավորություն չկա։ Օդանավակայանի կենտրոնական դրամարկղում վճարումներ հնարավոր է իրականացնել միայն կանխիկ գումարով։ Մինչդեռ օդանավակայանի տարածքում պարբերաբար լրացուցիչ վճարումներ կատարելու հարց բարբերաբար առաջանում է։

Մեզ ահազանգած քաղաքացիները, մասնավորապես, դժգոհություն են հայտում, որ, օրինակ, լրացուցիչ ուղեբեռի կամ կենդանիների փոխադրման և այլ ծառայությունների համար վճարումներ օդանավակայանի տարածքում ընդունում են միայն կանխիկ դրամով։ Oragir.news-ի հետ զրույցում օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին, որ յուրաքանչյուր ավիաընկերություն ինքն է սահմանում վճարները․ «Պրոցեսները, իհարկե, իրականացվում են օդանավակայանի տարածքում, բայց դրանց համար պատասխանատվություն են կրում չվերթն իրականացող ավիաընկերությունները։ Յուրաքանչյուր ավիաընկերություն ինքն է որոշում՝ վճարումները գանձել կանխիկո՞վ, թե՞ անկանխիկ»։

Դիտարկմանը, թե սպասարկումն իրականացնում են ոչ թե ավիաընկերությունները, այլ օդանավակայանի աշխատակիցները, մեզ պատասխանեցին, որ յուրաքանչյուր ավիաընկերություն ինքն է սահմանում կանոնները։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որը կոչված է կրճատելու կանխիկի շրջանառությունը։ Օրենքի շրջանակներում լուրջ սահմանափակումներ են նախատեսվում։ Անգամ բժշկական ու կրթական հաստատությունները հուլիսի 1-ից իրենց մատուցած ծառայությունների դիմաց ցանկացած վճար ընդունելու են բացառապես անկանխկին։ Մինչդեռ օդանավակայանի տարածքում անգամ ցանկության դեպքում անկանխիկ գործառնություններ անել հնարավոր չէ։ Այս օրենքի նպատակը ստվերային տնտեսության կրճատումն էր, որն էլ պիտի հնարավորություն տա ավելի շատ հարկ ու տուրք հավաքելու։ Ստացվում է՝ օդանավակայանը Հայաստանից դուրս է, և այնտեղ ՀՀ-ում գործող օրենքները չեն տարածվում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել