Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 21:15 01-07-2022

Ուկրաինական բորշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուկրաինական բորշը ներառել է համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

«Ուկրաինական բորշի պատրաստման մշակույթը» հայտարարվել է ոչ նյութական մշակութային ժառանգության մաս և, ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր վայրերն այժմ, ստացել է «սպառնալիքի տակ գտնվողի» կարգավիճակ։

Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Ուկրաինայում զինված հակամարտությունը «վտանգում է տեղանքի գոյատևումը», քանի որ այս մշակույթի կրողները, որոնցից շատերը ստիպված են լքել իրենց տները, հաճախ այլևս չեն կարող կիրառել այն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև ընդգծել է, որ սովորական ընթացակարգով բորշը կարող էր ներառվել մշակութային ժառանգության ցանկում 2023 թվականին, սակայն քանի որ տեղանքը գտնվում է անմիջական սպառնալիքի տակ, վերանայումն արագացվել է։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել