Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:23 01-07-2022

Նիկոլը չի կարա իմ տան վերաբերյալ որոշում կայացնի. Աղավնոյի գյուղապետ

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այսօր կրկին ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում է, որտեղ անցկացնում են հերթական հարահավաքը։

Այսօր Ֆրանսիայի հրապարակ է եկել նաև Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը, ով Օragir.news-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինքը արդյոք պատրաստվում է լքել Աղավնոն, ասաց․ «Ես դա լուրջ չեմ ընդունում, չպետք է լուրջ ընդունենք այդպիսի հայավնաս նպատակները, չասենք որոշում, նա չի էլ կարող որոշել։ Չեմ ուզում կրկնել, բայց նա անձամբ չի կարող մեր տան մասին որոշումներ կայացնել։ Մենք մեր դիրքորոշման տերն ենք, մենք ապրելու իրավունք ունենք։ Եթե ինչ-որ քայլեր ձեռնարկեն թուրքերը, օրը գա, բարին էլ հետ, հիմա չեմ ուզում ուրիշ բաներ ասել։ Բայց մենք նպատակ չունենք լքել մեր հայրենի հողը, ընդհանրապես Արցախի Հանրապետությունը, Արցախը կա ու պետք է մնա։

Հարցին, թե ինչ տրամադրվածություն ունեն բնակիչները, իրենք ուզո՞ւմ են դուրս գալ, նաև ասում են, որ իրենց տներ կտրամադրեն, Չավուշյանը ասաց․ «Նույնիսկ վիրավորական եմ համարում դա, բնակիչները երկար տարիներ այնտեղ են ապրել, հիշողություններ ունեն, ամեն ինչ այնտեղ է, ու միանգամից իրենց ասեն․․․ չեմ ուզում այդ արտահայտությունը անել, բայց ոչխարի հոգեբանություն չի, չկա նման բան, մարտական են տրամադրված, ոչ մեկն էլ չի ուզում իր տնից դուրս գալ։Եթե պետք է հարցազրույցներ կազմակերպենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում