copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:15 01-07-2022

Վահագն Խաչատուրյանն այցելել է Գագիկ Ջհանգիրյանին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունիսի 27-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հոսպիտալացվել էր․ «Արմենիա» ԲԿ-ում նրա ողնաշարի ճողվածքն են վիրահատել։ Սակայն հայտնի է, որ ողերի տեղաշարժը հրատապ բուժօգնություն չի պահանջում, հապճեպ «հիվանդանալու» պատճառն իրականում Ռուբեն Վարդազարյանի կողմից գաղտնալսման հրապարակումն էր եւ դրա հաջորդ օրը ԱԺ-ում նոր դատավորներին ներկայացնելու անհրաժեշտությունը։
ԲԴԽ նախագահը հիվանդացավ, որ չգնա ԱԺ եւ ստիպված չլինի բացատրություններ տալ իր լեքսիկոնի, «վզին դրած» պարտավորությունների, քրեական վարույթներին միջամտելու մասին։ Երեկ մենք հետաքրքրվեցինք նրա առողջական վիճակով։ Խոսնակն ասաց, որ «գտնվում է հետվիրահատական վերականգնողական փուլում, այլ մանրամասներ տրամադրել չեն կարող»։
Մենք պարզեցինք, որ նա այսօր արդեն դուրս է գրվելու հիվանդանոցից։ Բուժման օրերին նրան հիվանդատես են գնացել տարբեր մարդիկ՝ ընկերներ, մերձավորներ։ Ուշագրավն այն է, որ նախօրեին, կեսգիշերն անց նրան այցելել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, մոտ մեկ ժամ մնացել հիվանդանոցում։ Նա վաղեմի մտերմություն ունի Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ ՀԱԿ-ի տարիներից։ Իսկ հաջորդ օրը Ջհանգիրյանին է այցելել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Երեկ տեղեկացանք նաեւ, որ ԲԴԽ-ն չի պատրաստվում վարույթ հարուցել ձայնագրության հետ կապված, որի պաշտոնական բացատրությունն այն է, որ խոսակցության ողջ ձայնագրությունը չի հրապարակվել՝ մոնտաժված է։ Չնայած այդ խոսակցության ցանկացած փոքրիկ հատված դատավորի էթիկայի նորմի խախտում է պարունակում եւ հանցակազմ, ուստիեւ վարույթ հարուցելու լիարժեք հիմք է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել