copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:26 29-06-2022

Ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը․ Արարատ Միրզոյան

Կանադայի կառավարությունը Հայաստանում դեսպանություն կբացի։ Այս մասին տեղեկանում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Twitter-ի գրառումից։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը՝ մշտական ​​դեսպանի նշանակմամբ։Սա հայ-կանադական հարաբերությունների հետզհետե զարգացող ևս մեկ հանգրվան է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ #համագործակցությունը»։

Ամենից շատ դիտված