copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:21 28-06-2022

Մարինա Խաչատրյանը ներողություն չի խնդրի և չի վճարի 100 հազար դրամ

Քիչ առաջ Oragir.news-ը տեղեկացրել էր, որ Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը, ըստ դատարանի որոշման, ներողություն կխնդրի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանից և նրան կվճարի 100հզ դրամ։

Հոդվածի հրապարակումից հետո Oragir.news-ի հետ կապ հաստատեց Մարինա Խաչատրյանը և ասաց, որ ինքը չի պատրաստվում կատարել Առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարանի պահանջը, քանի որ վճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։

«Ես դիմել եմ Վերաքննիչ դատարան, այսինքն՝ Ընդհանուր իրավասության դատարանում որոշում կայացվել է՝ պարտավորեցնելով և՛ նա անել, և՛ նա, բայց դա չի նշանակում, որ պատրաստվում եմ դրանք անել, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է լինի, և հետո այլ սանկցիաներ կլինեն։ Դուք նյութում գրել եք՝ կխնդրի, կվճարի, իսկ Մարինա Խաչատրյանը չի խնդրի և չի վճարի։ Հասկանո՞ւմ եք՝ Մարինա Խաչատրյանը դեռևս հնարավորություն ունի դատական սանկցիաներ անցնելու և արդարությունը վերականգնելու։ Վճիռը կա, որը, անշուշտ, ես բողոքարկելու եմ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը